«Բարսելոնան» 2025 թվականի ամռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը որոշել է առաջիկա ամռանը ակտիվացնել նորվեգացի հարձակվողին գնելու գործընթացը՝ թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ներկայիս մարզավիճակի վերաբերյալ կասկածների պատճառով։
Կատալոնական ակումբում կածում են, որ հաջորդ ամառ իդեալական ժամանակն է Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար՝ կապված «Մանչեսթեր Սիթիի» իրավական խնդիրներին, ինչպես նաև այս մրցաշրջանում «քաղաքայինների» խաղային անկման հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին «Սիթիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։