«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»»․ Էդուարդ Շարմազանով | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի, այլ՝ վիլայեթացման գործընթացը։
     Նա Հայաստանի սուբյեկտայնությունը «մատաղ է անում» Թուրքիային։
     Հայաստանը փաստացի կարող է վեր ածվել Ստամբուլի հայկական համայնքի։
     Ստամբուլի հայերը նույնիսկ ունեն նվիրապետական աթոռ, ունեն եկեղեցիներ, որտեղ Սահակ Մաշալյանի գլխավորւությամբ նշվում են քրիստոնեական տաղավար տոներ ու նույնիսկ հաղորդություն է տրվում։
     Բայց հայկական եկեղեցիներում թուրքական դրոշն ու Մուտաֆա Քեմալի նկարն է կախված։
     Հայերն անգամ թերթեր ունեն, բայց հենց շեղվում են Թուրքիայի պաշտոնական գծից, Հրանտ Դինքի նման սպանվում են։
     Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»»։

Leave a Comment