
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է, որ հրաշքով է հաջողվել փրկվել:
«Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ չորս կողմից։ Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, թեև օդի աղտոտվածությունը … սարսափելի դժվար է շնչել, հասկանում եմ, որ ես խեղդում է։ Բայց ես ու իմ նման շատ մարդ հրաշքի արդյունքում ենք այս ամենից փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի»,- ասել է Հրաչ Մուրադյանը Ինսթագրամի էջում տեղադրված տեսանյությում։