Ֆիդան. «Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի մեզ համար»

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է Հարավային Կովկասին՝ այն որակելով Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան:

«Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը»։

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավման մասին՝ որակելով այն իբր «հայկական կողմի բռնագրավման ավարտ» և տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն:

Ֆիդանը կարևորել է ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները:

«Այն, որ նա խաղաղությանը կողմ դիրքորոշում է հայտնում, նպաստում է գործընթացի դրական առաջընթացին: Դա արձանագրում ենք»:

Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև ընթացող առանց միջնորդների երկկողմ բանակցություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment