
Կատարակտն ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, սակայն կարող է զարգանալ նաեւ երիտասարդների մոտ, պատմել է ակնաբույժ, ակնավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմինե Գեւորգյանը: «Лента.ру»-ի մեկնաբանության մեջ բժիշկը նախազգուշացրել Է ռուսաստանցիներին այս հիվանդության առաջին ախտանիշների մասին։
Բժիշկը կատարակտի նշաններ է անվանել կրկնակի, աղոտ պատկերների, աչքերի առաջ գունավոր շրջանակների կամ բծերի հայտնվելը և տեսողության դաշտում մծուծը: Բացի այդ, հնարավոր է կասկածել հիվանդության մասին, եթե մարդը թեթև անհանգստություն է զգում, դժվարություններ է ունենում փոքր դետալների հետ աշխատելիս կամ նկատում է, որ տեսողությունը նվազում է, հատկապես մթության մեջ:
«Կատարակտը լիովին բուժել եւ վերականգնել ոսպնյակի երբեմնի թափանցիկությունը հնարավոր չէ, սակայն ժամանակին բուժումը թույլ կտա դանդաղեցնել վիրահատությունը», – նշել է Գեւորգյանը:
Կատարակտի վտանգը նվազագույնի հասցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերահսկել հորմոնալ համակարգի աշխատանքը, լիարժեք սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից եւ տարին մեկ անգամ հետազոտվել ակնաբույժի մոտ: