Այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները. Փաշինյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:

Նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում։

«Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արեւմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արեւմտյան եւ Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը»,- ասել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել 300.000 ադրբեջանցու Հայաստանում վերաբնակեցվելու դիմումի մասին Ալիեւի հայտարարությանը, այսինքն՝ անգամ չի հերքել, որ իրապես նման դիմում ստացվել է։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment