Կարմիր գծերի համար բարձրացված դրույքաչափերով վճարած գումարը հետ վերադարձնելու հարցը ևս կարող է բողոքարկվել դատարանում. Մանուկ Սուքիասյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Չնայած վարչական դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը, սակայն քաղաքացիները դեռ շարունակու են վճարել այդ բարձր դրույքաչափերով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշեց, որ դատական ակտի մեջ գումարի վերադարձի մասին խոսք չկա։ «Հետագա գանձումների համար էլ դատավճիռը որևէ կարգավորում չի տալիս։ Այս պահին մենք դեռ իրավական նրբերանգները չենք քննարկում, քանի որ իրենք (Երեւանի քաղաքապետարանը- խմբ.) պատրաստվում են բողոքարկել որոշումը, բայց չի բացառվում որ մենք էլ բողոքարկենք գումարի վերադարձի մասով։ Այսինքն, այդ անհստակությունները, միևնույն է, իրավական դաշտում ենք փորձելու հստակեցնել։ Այս պահին դեռ այս հարցը քննարկելու ենք իրավաբանների հետ»,-  «Փաստինֆո»-ին ասաց  Սուքիասյանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են դատական կարգով բողոքարկեն նաև տրանսպորտի ուղևորավարձի բարձրացման մասով որոշումը՝ Սուքիասյանը նշեց, որ այս պահին ոչինչ պնդել կամ բացառել չի կարող, քանի որ որոշում դեռ չունեն։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանավել նոր, անհամեմատ բարձր ած դրույքաչափեր։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment