Ինչն է պատճառը, որ Թիկնիզյանը չի կարողանում տեղափոխվել «Սևիլյա»


 Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է միայն 6-ից 7 միլիոն եվրոյի դիմաց «Սևիլյա» բաց թողնել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այդ մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Metaratings-ին։


Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրաքաղաքային ակումբը մտադիր չէ զիջել խաղացողի տրանսֆերի գնի հարցում։ Իսպանական ակումբը ցանկանում է Թիկնիզյանի տրանսֆերը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց ոչ «Լոկոմոտիվի» պայմաններով։


Իսպանական Լա Լիգան յուրաքանչյուր ակումբի համար սահմանում է ծախսերի սահմանափակում՝ հիմնվելով նրա ֆինանսական հաշվետվությունների վրա: 2024/25 մրցաշրջանի անդալուզյան ընթացքում ակումբը կարող է նոր խաղացողների համար ծախսել ոչ ավելի, քան 2,5 միլիոն եվրո։ Այս համատեքստում Հայաստանի հավաքականի պաշտպանի տեղափոխությունը «Լոկոմոտիվից» «Սևիլյա» ներկայումս քիչ հավանական է:


Նշվում է, որ «Սևիլյան» առաջին անգամը չէ, որ փորձել է պայմանագիր կնքել Նաիրի հետ: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանացիները «Լոկոմոտիվին» անվճար վարձակալության տարբերակ են առաջարկել, ինչից մոսկովյան ակումբը հրաժարվել է


Ընթացիկ մրցաշրջանում  25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment