Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը անդրադարձավ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
«Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին, գնամ Գյումրի, հասկանամ՝ մեր թեկնածուն ինչ աշխատանքներ է տարել: Այս պահին առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, առաջնային խնդիրը քաղաքում այս 2-3 ամսում կուտակված հարցերն են՝ քաղաքացիների դիմումներ, շինթույլտվություններ, ապօրինի շինություններ, բացօթյա առևտուր, գումարների հավաքագրում և այլ վարույթներ: Ժամանակ կա, կհասցնենք նաև պատրաստվել արտահերթ ընտրություններին:
Քաղաքը երեք ամիս կառավարում չի ունեցել, դե պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչքան խնդիրներ կուտակված կլինեն»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
266 դիտում