
Աշխարհում կարգ է փոխվում։ Աշխարհակարգը նշանակում է, որ պետությունները իրենց շահերը և ազդեցության ոլորտները փոփոխում են տարբեր տարածաշրջաններում և, նաև մեր տարածաշրջանում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղաքագետ, ք․գ․թ․ Ալեն Ղևոնդյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Սիրիան Մեծ Մերձավոր Արևելքում աշխարհակարգի էլեմենտ էր և աջակցում էր Հեզբոլլահին, ներգրավվածություն ուներ Լիբանանում, ամեն կերպ օգնում էր պաղեստինյան խմբավորումներին և այլն։ Կա իրավիճակ, որը զարգանալու է և մոտենալու է Իրաքին՝ թիրախավորելով Իրանին։ Հավանաբար Իրանում իրավիճակ է փոխվել և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Գալու է մի իրավիճակ, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը մրցելու են Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը երկուսի համար էլ կարևոր շուկա է լինելու։ Չինաստանը հզորանում է Ռուսաստանով, իսկ ԱՄՆ-ի պարագայում պատ կա, որը կփորձի կոտրել Դ․ Թրամփը։
Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը, բանախոսը նշում է, որ Հայաստանի գործող վարչապետը մի բանաձև է որդեգրել, ըստ որի, փորձելու են արևմտամետ «խաղալ» և փորձել գնալ Թուրքիայի գիրկը։ ԵՄ-ը Հայաստանի մասով զարգացումների փաթեթը հանձնել է Թուրքիային։ Հայաստանը Արևմուտքի վրա փորձում է վաճառել իր աշխարհաքաղաքական կոմպոնենտը հակառուսականության դրսևերումներով։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք քաղաքական առումով եփման փուլում են և շարունակություն կունենան 2025թ․։
Քաղաքագետը նշում է, որ 2025թ․ Հայաստանում գործարկվելու է ազգային գվարդիան, որը հավելյալ բանակ է պետության մեջ, իսկ ֆրանսիական բաստիոնն էլ իրենց համար են գնել, որը կապված է 300․000 ադրբեջանցիների հետ որոնք գալու են Հայաստան։ Շատ շուտով Սահմանադրական դատարանը կներկայացնի մի նախաձեռնություն, ըստ սրի, Հայաստանի սահմանադրությունը հնարավոր է փոխել առանց հանրապետական հանրաքվեի։ Ամեն ջանք գործադրվելու է Հայաստանը ներսից վերցնելու համար։
Բանախոսը նշում է, որ հայ ժողովուրդը լեգիտիմության մանդատ է տվել գործող անձնավորությանը։ Գործող վարչապետի մասով կան բազմազան և բազմակերպ տարաբնույթ ինֆորմացիոն միջոցներ՝ տեսանյութեր, ձայնագրություններ և այլն, որոնք էականորեն կկարճացնեն իր՝ այդ պաշտոնում գտնվելու հնարավորությունները և հեռանկարները։ Ժողովուրդը այդ պարագայում լինելու է կողքից դիտող մարդ։ Հայաստանի գործող վարչապետին շատ արագ, կարճ ու անակնկալ կերպով կարելի է հեռացնել։
«Ի․ Ալիևը շարունակելու է ձգտել այն ամենին, ինչն իր առջև դրված է։ Ի․ Ալիևը փորձելու է Հայաստանի կողմից ինչ որ հրաժարումների դիմաց ռազմական գործողություններ ձեռնարկել։ Դրա վերաբերյալ կարծիք կա, որ արդեն իսկ առկա է որոշակի պայմանավորվածություն։ Թուրքիայի դերակատարման կտրուկ ավելացումը կարող է պայմաններ ստեղծել, որպեսզի տարածաշրջանում բոլոր նախկին պայմանավորվածությունները, այդ թվում, ռուս-թուրքական, ի չիք դառնան։
Մանրամասները՝ տեսանյութում։