
Դոնի Ռոստովում տղամարդը դանակով վիրավորել է կնոջն ու 14-ամյա դստերը, որը մահացել է ստացած վնասվածքներից: Այս փաստի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել, հայտնել են ՌԴ Ռոստովի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունից:
«Քննիչները պարզում են 14-ամյա աղջկա մահվան հանգամանքները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 19-ի գիշերը 37-ամյա տղամարդը գտնվել է Դոնի Ռոստովի Վորոշիլովյան պողոտայի բնակարաններից մեկում։ Այնտեղ նա դանակահարել է կնոջը եւ 14-ամյա դստերը, ասվում է հաղորդագրության մեջ։
«Ստացած մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է, կինը տեղափոխվել է բուժհաստատություն։ Տուժածներին կտրած-ծակած վնասվածքներ պատճառած տղամարդը հաշվեհարդար է տեսել կյանքի հետ»,-հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե ինչն է դարձել տղամարդու նման գործողությունների պատճառը։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե արդյոք նա հանցագործության պահին եղել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: