«Բացի հրապարակային հերքումից՝ «ՕրագիրՆյուզ»-ից է՞լ ինչ պահանջենք»․ Կոնստանտին Տեր-Նակալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուրջ 1 տարի տևած լռությունս խախտեմ ու ասեմ, որ մեր մասին ստերն ու կեղծիքները չեն դադարում անգամ, երբ մենք տևական ժամանակ լռում ենք: Հիմա էդ ա, մարդիկ իրենց քաղաքական իմպոտենցիան փորձում են այդ կերպ քողարկել, բայց դե մեկ-մեկ սթափեցնող ապտակ պետք է:
     Օրինակ՝ «ՕրագիրՆյուզ»-ը հրապարակում է արել, ըստ որի՝ Արթուր Դանիելյանը կառավարությունից 2 միլիոն դոլարի անտոկոս վարկ է ստացել, ինչը ծայրից ծայր կեղծ է և ստահոդ: Մենք որոշել ենք զրպարտության համար դատական հայց ներկայացնել դատարան: Դեռ քննարկում ենք, թե, բացի հրապարակային հերքումից, «ՕրագիրՆյուզ»-ից է՞լ ինչ պահանջենք՝ էդ անտոկոս 2 միլիոն դոլար վա՞րկը, թե՞ օրինակ՝ 2 միլիոն դրամ:
     Հ.Գ. Դանիելյանը չի գրում սա, այլ ես, որովհետև նախ ինքը էս հարթակից չի օգտվում, հետո էլ հակընդդեմ հայցի հավես չկա, նա որ սկսում ա խոսել սենց պահերի, անախորժ բաներ ա ասում, Ալենին հարցրեք, ինքը լավ պատմում ա»:

Թեմային անդրադարձել է նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ գրելով․ «Արթուր Դանիելյանի անունից հայցադիմում եմ ներկայացնելու դատարան` oragirnews կայքում այսօր հրապարակված սուտ և զրպարտություն հանդիսացող տեղեկատվության պատճառով»։

Leave a Comment