
Արդեն ավելի քան 13 տարի` Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքում տեղակայված 17 հասարակական կազմակերպությունները նախօրեին զրկվել են գրասենյակային տարածքներից։
«Փաստինֆոյի» հետ զրույցում Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը պատմեց, որ նախկինում շենք գտնվել է ՊՆ հաշվեկշռում, որն էլ անհատույց տարածքներ էր տրամադրել ՀԿ-ներին։
«Մի քանի տարի առաջ շենքը ՊՆ-ից փոխանցել են պետգույքին, արդեն մի քանի տարի է՝ պետգույքը փորձում է պետական կառույցների տեղակայել շենքում, բայց բոլոր կառույցները հրաժարվել են, քանի շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Նախօրեին ոստիկաններով եկան, բոլորին շենքից դուրս հրավիրեցին։
Էդ շենքում աշխարազորայիններից բացի՝ նաև զոհվածների մայրերի, անհետ կորածների հարազատների հասարակական կազմակերպություններ կան, որևէ մեկի իրերը թույլ չեն տվել հանել։ Սրանց չհետաքրքրեց, որ էդ շենքում ազատամակրտիկների միություններ կան, որոնց անդամները Արցախյան 3 պատերազմների մասնակիցներ են, որ զոհվածների մայրերի կազմակերպություններ են, որոնք ունեն շահառուներ, այդ մարդկանց նոր տարվա նախօրեին այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն էին նախատեսում տրամադրել, բայց սրանք չթողեցին դա անել։ Սրանց չի հետաքրքրում երկիր, պետություն, բանակ, անվտանգություն, սրանք եկել են՝ «յաբախտի» երկիր են ղեկավարում, էդպես երկիր չեն ղեկավարում։ Սրանք, ոչ ծրագիր չունեն, ոչ էլ պատկերացում, թե ինչն ինչպես պետք է անել, գիշերը երազ են տեսնում, առավոտը վեր են կենում՝ փորձում են իրագործել»,- ասացի պաշտոնաթող գնդապետը։
Հարցին, թե արդյոք իրենց համար հասկանալի է, թե ինչպես են այսուհետ գործելու աշխարհազորայինները՝ նա նշեց, որ նոր նախագծին, ըստ որի՝ աշխարազորայինները գործելու են Տեղական պաուժերի ենթակայության ներքո, ծանոթ չէ։
«Օրենքները, որոնք մշակում են՝ պիտի քննարկվեր մեզ հետ, ոչ խոսել են, ոչ էլ քննարկել են, իրենք իրենց քնում-հելնում են՝ օրենք են հնարում։ Սրանց միտքը աշխարհազորայիններին լուծարել է, որովհետև ուզում են երկիրը կործանեն, փոխանակ բանակը հզորացնեն, աշխարահազորայիններին էլ, որ երկիր են պահելու ամենաբարձր աշխատավարձ տան՝ իրենց են պարգևավճարներ տալիս։ Հակառակը զրկում են արտոնություններից։
Ի՞նչ այլընտրանք են առաջարկում, ի՞նչ են ուզում, պայմանագրային բանա՞կ են ստեղծում, սրանք նախ պետք է ռազմական քաղաքականությանը ծանոթանան, ոչ Պաշտպանության նախարարը, ոչ նրա տեղակալները ռազմական կրթություն չունեն, ի՞նչ են հասկանում ռազմական գործից, որ կարողանան երկիր պահել, պատերազմի ժամանակ էլ հաղթանակ կերտել։
Մարդկանց հացրել են հիասթափության ու հուսալքության, բայց իրենց ուզածը չի լինելու։ Անկախ Հայաստանի պատմության մեջ էսպիսի թույլ, անկարող իշխանություն չի եղել, ամբողջ աշխարհը սրանց խեղկատակի տեղ է դրել։ Կապ չունի, ինչ օրենքներ են մշակում, ընդունում, մենք մեր գործն անելու ենք»,-ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ինչպես են շարունակելու աշխատել՝ ասաց, որ դեռ պատկերացում չունեն։ «30 տարի է՝ ՊՆ-ի հետ ենք աշխատում։ Հիմա Պն-ն մեզ թողնում է բախտի քմահաճույքին, չենք պատկերացնում, ոնց ենք աշխատելու»,- նշեց մեր զրուցակիցը։