Գերասիմովը խոսել է Անդրկովկասում Արեւմուտքի «կործանարար ազդեցության» մասին

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն այսօր ասել է, որ «Անդրկովկասում իրենց դիրքերն ամրապնդելու ԱՄՆ-ի եւ Եվրամիության ցանկությունը կործանարար ազդեցություն է թողնում տարածաշրջանի իրավիճակի վրա»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար կայացած ճեպազրույցում, Գերասիմովն ասել է.

 

«Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության ցանկությունը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը եւ ներքաշել Հայաստանը իրենց ազդեցության ուղեծիր, կործանարար ազդեցություն ունի դրա զարգացման վրա»։

 

Նա նաեւ նշել է, որ «Արեւմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով եւ ուղղորդելով Վրաստանում բողոքի ցույցերը»:



Source link

Leave a Comment