Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջը «կառուցողական» է համարում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ ադրբեջանական պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։


Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, նա պատասխանել է․ «Կառուցողական»։


«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- ասել է Փաշինյանը:  


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment