Տնից մեծ գումար է գողացել և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, ապա զանգել ոստիկանություն, որ իր վրա չկասկածեն


ՆԳՆ-ից հայտնում են՝ հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Կաքավաձոր գյուղի բնակիչ 34-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից անհետացել է 90 հազար դրամ: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս բնակարանից անհետացել է 1000 դոլար, ինչի վերաբերյալ ոստիկանություն չի դիմել:


Համայնքային ոստիկանության Թալինի բաժին հրավիրված կաքավաձորցի կինը հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ի ժամը 17.30-ից հոկտեմբերի 27-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն անհայտ հանգամանքներում ննջասենյակի պահարանից անհետացել է 80 հազար դրամ:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Թալինի քննչական բաժին: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է հաղորդում տված կինը: Նա ներկայացվել է Թալինի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 24-ին իրենց տան ննջասենյակի պահարանից վերցրել է 80 հազար դրամ և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, իսկ հետագայում իր վրա չկասկածելու նպատակով զանգել է ոստիկանություն և հայտնել տնից գողության մասին:


Պարզվել է, որ 1000 դոլարի գողությունը նույնպես նա էր կատարել, ինչի մասին ևս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment