Նախարար Պապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է՝ կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։

Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։

Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։

Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։

Source link

Leave a Comment