Ադրբեջանում ԱՄՆ դեպանատունը քննադատել
է Ադրբեջանի կառավարությանը ազատ ԶԼՄ-ներին և քաղհասարակությանը ճնշելու համար և
այս փաստերից ադրբեջանական հանրության ուշադրությունը
շեղելու փորձերն անվանել վախկոտություն:
«Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական
հասարակության նկատմամբ Ադրբեջանի կառավարության ճնշումների միջազգային
քննադատությունը մի բանի արդյունք է. կառավարության ճնշումների ազատ
լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ:
Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե
երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Արդյո՞ք «վախկոտություն» է
հարցնել՝ ինչո՞ւ: Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական
հանրության ուշադրությունն այս փաստերից շեղելու փորձն է։
Սա Մեդիագրագիտության շաբաթ է. մի մոռացեք
փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել նարատիվները և պահպանել
զգոնությունը, որպեսզի չընկնեք
մոլորության մեջ»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է
այս հայտարարությանը և ԱՄՆ-ին մեղադրել «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ: