Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագծին



Քաղաքական













Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարությունն օրինագծին ուղարկելու է Ազգային ժողով՝ քննարկման։

«Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»,-քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս որոշման ընդունմամբ մենք գործողությունների որոշակի պատկերացում պետք է ունենաք` մինչև պոտենցիալ հանրաքվե անել–չանելու կետը։ Այս օրենքի ընդոնումից հետո մենք ԵՄ հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք ու մենք ենք պատկերացնում և միասին պետք է ճանապարհային քարտեզ մշակենք»,– նշեց նա։






Source link

Leave a Comment