
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ 2024 թվականը դժվար տարի էր Իրանի համար՝ կոչ անելով երկրին ուշադրությունը կենտրոնացնել ներքին խնդիրների, այլ ոչ թե տարածաշրջանային հակամարտությունների վրա:
Նյու Յորքի արտաքին հարաբերությունների խորհրդում Բլինկենը հայտարարել է, որ իրանական ռեժիմը պետք է դադարեցնի միջամտել «տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խմորումներին»:
Բլինկենը նաև ընդգծել է, որ Թրամփի նոր վարչակազմի համար կարեւոր է լինելու թույլ չտալ «Իսլամական պետությանը» գլուխ բարձրացնելը եւ մտահոգություն է հայտնել հրադադարից եւ բոլոր պատանդների ազատվելուց հետո Գազայի վերականգնման հարցում։