Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ


Շարունակվում են «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, և այս անգամ կրթաշղթան Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Մեղրիում էր։ Միջոցառումը կայացել է Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից:

67fa754f006da-1744467279-gev-7404.jpg (118 KB)67fa74ddc78c5-1744467165-75i2541.jpg (152 KB)67fa74f4625fd-1744467188-75i2987.jpg (173 KB)67fa74fb3f6b7-1744467195-75i3047.jpg (135 KB)

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական կազմակերպիչներ և շարժման ակտիվ մասնակիցներ Լուսինե Վարդանյանին, Մերի Հակոբյանին և Աննա Նավասարդյանին՝ ընդգծելով, որ հենց նրանց նախաձեռնողականության շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։ Իր ելույթում տիկին Հակոբյանը շեշտեց, որ կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի կարողանանք հաղթահարել մինչ այսօր մեր մեջ արմատացած բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն առաջադեմ և կրթված հասարակության հետ։

67fa755426a85-1744467284-gev-7531.jpg (123 KB)67fa75b840005-1744467384-gev-7691.jpg (143 KB)67fa75f45f455-1744467444-gev-7782.jpg (112 KB)67fa75f9d8a80-1744467449-gev-7846.jpg (134 KB)67fa75beae4c0-1744467390-gev-7698.jpg (88 KB)

Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ` ինչպես» խորագրով բանախոսությունը։ Նա ընդգծեց, որ կրթությունը գործիք է, որը մեզ զինում է  կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բանաձևերով ։

Հետո տեղի ունեցավ գեղարվեստական գեղեցիկ դադար. Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի երգչախումբը, պարի խմբակը և մարզամշակութային կենտրոնի պարային խմբակը հանդես եկան ելույթներով։

67fa751ad99aa-1744467226-75i3488.jpg (117 KB)67fa7512ed1e1-1744467218-75i3320.jpg (101 KB)67fa76201ece8-1744467488-gev-8592.jpg (87 KB)67fa755c6de04-1744467292-gev-7559.jpg (137 KB)

Սուրճի ընդմիջման հատվածը վերածվեց կենդանի և անմիջական շփման միջավայրի, որտեղ Շարժման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ մթնոլորտում ուղղել իրենց հարցերը վարչապետին և վարչապետի տիկնոջը, լուսանկարվել նրանց հետ, կիսվել սեփական մտքերով։

67fa7607ca090-1744467463-gev-8080.jpg (106 KB)67fa7610df1c5-1744467472-gev-8251.jpg (89 KB)

Հարցուպատասխանի փուլը հանդիպման թերևս ամենակենդանի և ակտիվ հատվածներից մեկն է։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր կրթության, ծրագրերի մշակման, տարբեր կենտրոնների առկայության, իրենց մտահոգությունների և այլ թեմաների շուրջ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը պատասխանեցին հարցերին՝ խրախուսելով նման քննարկումները` որպես երկխոսության և զարգացման լավագույն ճանապարհ։

67fa75221b20b-1744467234-75i3580.jpg (115 KB)67fa7535e96fd-1744467253-75i4064.jpg (110 KB)67fa75853f65a-1744467333-gev-7650.jpg (84 KB)

Շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը`

https://forms.gle/14TU9paSzmZrKeps5

ապրիլի 19 – Թալին

մայիսի 3 – Բերդավան

մայիսի 4 – Բերդ

մայիսի 10 – Կապան

մայիսի 11 – Քաջարան

մայիսի 17 – Աշտարակ

մայիսի 31 – Վանաձոր»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

102 դիտում

Leave a Comment