Զելենսկին որոշել է 2-րդ անգամ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում. «Telegraph»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն որոշել է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, Deutsche Welle-ի փոխանցմամբ գրել է ուկրաինական «Telegraf»-ը։

Ուկրաինայի ղեկավարը, սակայն, հրապարակայնորեն չի հաստատել դա։ Նշվում է, որ վստահության 52 տոկոս վստահության դեպքում Զելենսկին նախագահական ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի՝ պայմանով, որ նրա հիմնական մրցակիցը՝ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ով այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան է, չի առաջադրվի։

Տարբեր քաղաքական ուժեր փորձում են Զալուժնիի անունն օգտագործել նախընտրական քարոզարշավի համար, այդ թվում՝ «Բատկիվշչինայի» առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և նույնիսկ երկրի ներկայիս ղեկավարը, գրում է «Telegraf»-ը։

Ըստ հրապարակման՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Զալուժնիին ասել է, որ եթե ինքը չառաջադրեր իր թեկնածությունն ընտրություններում, այլ մասնակցի դրանց Զելենսկու կողմից, ապա կկարողանար գլխավորել «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակը։

Հակառակ դեպքում, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարին սպառնում է քրեական հետապնդում, օրինակ՝ 2022 թվականին Խերսոնը ռուսական զորքերին հանձնելու գործով, պնդում է Telegraf-ը՝ հղում անելով քաղաքական շրջանակներում անանուն աղբյուրներին։

Ի պատասխան Telegraf-ի խնդրանքին՝ Զալուժնին հրաժարվել է մեկնաբանել իր քաղաքական ծրագրերը՝ հակիրճ պատասխանելով. «Նախ՝ մենք կպահպանենք պետականությունը, իսկ հետո կխոսենք»։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս խոսել է պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացման անհնարինության մասին։ «Աշխարհում ոչ ոք չի պահանջել և չի պահանջում ընտրություններ Ուկրաինայում։ Նախ՝ Ուկրաինային խաղաղություն է պետք, իսկ հետո ուկրաինացիներն արդար ընտրություններ կանցկացնեն»,- ասել է նա նոյեմբերին՝ Գերագույն ռադային ներկայացնելով «Ուկրաինայի դիմակայության» իր ծրագիրը։

Սակայն, ըստ Telegraf-ի, չնայած ճակատում տիրող ծանր իրավիճակին և ընտրական գործընթացի կազմակերպման անհնարինությանը, Ուկրաինայի տարբեր քաղաքական ուժեր «շարունակական խորհրդակցություններ են անցկացնում առաջիկա ընտրությունների վերաբերյալ»:

Source link

Leave a Comment