Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ԱԴՖ-ն անցկացվում է 2021-ից սկսած և այս տարի կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը։
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Անթալիայի օդանավակայանում նրանց դիմավորել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
73 դիտում