Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ


ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։

Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

Ովքե՞ր կարող են դիմել.

  • Աջակցությունից կարող են օգտվել  ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները,որոնք
  • չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,
  • որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),
  • որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,
  • որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Դիմելու կարգ.

Միջոցառմանը հայրենակիցները կկարողանան դիմել ապրիլի 22–ից սկսած` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով․ դիմելու ընթացակարգի մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

241 դիտում

Leave a Comment