
Այս մասին տարեկան ամփոփիչ ուղիղ գիծ-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահը:
«Մի այլ բաղադրիչ՝ կապված միջուկային զենքի կառավարման հետ, մենք հայտարարեցինք, որ եթե նույն սպառնալիքները ստեղծվեն մեր դաշնակցի՝ Միութենական պետության անդամ Բելառուսի համար, ապա Ռուսաստանի Դաշնությունը դա կդիտի որպես սպառնալիքներ հենց Ռուսաստանի համար»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով միջուկային նորացված դոկտրինի մասին հարցին։
Ըստ նրա՝ ամեն ինչ կարվի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
«Մենք դա անում ենք Բելառուսի ղեկավարության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ համաձայնությամբ։ Եվ ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչ է»,- եզրափակել է ՌԴ նախագահը:
