Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների վայր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 10-ին Թուրքիայում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ դեսպանատների աշխատանքի նորմալացման հարցով։
Այս խորհրդակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։
Դիվանագետները հանդիպումը սկսել են ՀՀ ժամանակով 11։00-ին։
Հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում:
Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի են ունեցել Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր կողմերի միջև առաջին բանակցությունները, այն ժամանակ պատվիրակությունները գլխավորում էին նաև Դարչիևն ու Կուլտերը։
Պատվիրակությունները քննարկել են դեսպանատների անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների աշխատանքի համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ԱՄՆ-ում 2016-2018 թվականներին ապօրինի զավթված վեց ունեցվածքի վերադարձ Ռուսաստանին։
Բացի այդ, Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
92 դիտում