Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին


Ապրիլի 9-ին ՀՀ ՏԿԵ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։

Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

489864501_1248595203498987_948707020886759291_n.jpg (277 KB)

«Նախ շնորհակալություն եմ հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել եմ Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

489449360_1248595113498996_5250431650533629126_n.jpg (166 KB)

Չերչինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է տարիների ձեռքբերված փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքների պատշաճ կատարման համար»,- սոցցանցի իր էջում գրում է նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

102 դիտում

Leave a Comment