
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միասնությունը անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։
«Սա շատ կարևոր է, մեզ անհրաժեշտ է այս միասնությունը՝ խաղաղության հասնելու համար։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և Եվրոպան միայն միասին կարող են կանգնեցնել Պուտինին և փրկել Ուկրաինան»,- ասել է նա Բրյուսելում՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին։
Զելենսկին այցի ընթացքում քննարկելու է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի պաշտպանությանը, ռազմական արտադրության ծավալների աճին և կրթական համակարգին հրատապ աջակցության հարցերը։
Թարգմանությունը՝ Կարինե Ծատինյանի