Չարաշահումներ չեն, ըստ ՊՎԾ-ի՝ խախտումներ են, մենք համաձայն չենք․ Կոտայքի մարզպետը՝ 1 մլրդ 70 մլն դրամի չափով աշխատակազմում հայտնաբերված խախտումների մասին – ՓԱՍՏԻՆՖՈ

Չարաշահումներ սխալ եք ասում, անճշտություններ են։ ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում խախտումներ կա՝ 1 մլրդ 70 մլն դրամի չափով։ Մենք համաձայն չենք այդ խախտումների մասով, գործը հիմա ուղարկվել է դատախազություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Դա չարաշահում չէ, խախտումներ էլ չէ։ Քանի որ գործը գնացել է դատախազություն, դուք էլ հետևեք՝ հասկանանք, խախտումներ են, թե ոչ։ Կայուն դպրոցական սնունդին ոչ թե ավել է ֆինանսավորվել, այլ՝ խախտումով, այդ 190 մլն-ը ստանում ենք կառավարությունից, որը պետք է ուղղենք՝ դպրոցներին, թե խախտումը որտեղ է՝ հարցն ուղղեք ՊՎԾ-ին»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ խախտումները հայտնաբերվել են 2021-23թթ․, ինքը 2021թ մայիսից է պաշտոնավարում։
Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment