Ձեռագրային բացահայտումներ․ո՞վ էր Մինաս արքեպիսկոպոս Վաղարշկերտցին․ «Հայագիտակ»

Մատենադարանի ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող Հասմիկ Իգիթյանին երկար ժամանակ մի հարց էր տանջում․ արքեպիսկոպոսն ու տասը ձեռագրի, ճառերի ու աղոթքների հեղինակը, արդյո՞ք նույն մարդն է։

Տասնյակ մատյանների համադրումն ու վերլուծությունն, ի վերջո, բերեցին մի համոզման, որ խոսքը նույն մարդու մասին է։

Մինաս արքեպիսկոպոսը, համեստ ու աշխատասեր մարդ էր, որը նույնիսկ մահվանից մեկ տարի առաջ կատարել է սիրելի աշակերտի խնդրանքը՝ արտագրելով ձեռագիրը։

«Բացառիկ մի հնարք է կիրառել Մինասը. նրա ոտանավորի ուղղահայաց և հորիզոնական բոլոր տողերը նույնն են։ Նույնն են նաև անկյունագծի տողերը։ Սա եզակի մի հնարք է, որն ուրիշ ոչ ոքի մոտ չես գտնի», – ասում է ձեռագրագետ Հասմիկ Իգիթյանը։

Source link

Leave a Comment