Զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ են կատարվել (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։

Նախագիծը ներկայացնելիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նպատակ ունեն վերացնել ծառայությունից խուսափելու առկա սողանցքը։

«Կան դեպքեր, երբ մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից հետո վատթարացում չի արձանագրվում, եւ առաջարկում ենք անձին ճանաչել պիտանի զինվորական ծառայության համար՝սահմանափակումով»,- նշել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ հստակեցվում են այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայությունների պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պայմաններում տրվում է 1 տարով տարկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա տվյալ զինակոչիկի հիվանդությունն արդյո՞ք բարդանում է, ինչը կտանի ազատման, բայց լինում են հիվանդություններ, որոնք մեկ տարվա ընթացքում հնարավոր է բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Պապիկյանը պնդեց, թե փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա շահագրգրռվածությունը բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնել ու մեկնել ծառայության։

Բացի այդ՝ նախարարը նշեց, որ խնդիր կա նաեւ սպաների վերաբերյալ։ Այն է՝ ժամանակի ընթացքում լինում են սպաներ, ովքեր ունենում են երիկամային խնդիր,խնդիրը վերացնում են բժշկական միջամտությամբ և ցանկանում են վերադառնալ ծառայության, բայց գործող կարգավորումը թույլ չի տալիս եւ առաջարկվող փոփոխությամբ հիվանդության այդ տեսակը ավելացվել է սահմանափակումներով ծառայության ցանկում։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment