Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունե՞ք․ հարց՝ Գալյանին – ՓԱՍՏԻՆՖՈ

Ինչ վերաբերում է «զոն նայողների» ինստիտուտին և դրա դեմ պայքարին, ապա Գալյանն ասաց. «Ես կարծում եմ՝ պատժի կրման պայմանները, որոնք հստակ սահմանված են օրենքով, պետք է պահպանվեն և մեր գործը պետք է լինի այն, որ այդ պայմաններից շեղում չլինի՝ անկախ անձի որևէ, այդ թվում, ենթադրյալ կարգավիճակից»:
Հարցին՝ Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունի՞, Գալյանը պատասխանեց՝ այդ հարցի հասցեատերն էլ ինքը չէ։Իմ վերջին պաշտոնը զբաղեցնելու հետո ես դեռ չեմ այցելել քրեակատարողական հիմնարկներ, որևէ մեկը չի ասում, որ ՔԿՀ-ներում ընդհանրապես խնդիր չկա և այնտեղ դրախտային պայմաններ են: Այս մասին լրագրողնմերի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Խնդիրները միշտ եղել են, բայց մեր խնդիրն ու գործառույթն է, այդ խնդիրները մինիմալի հասցնելը և հետզհետե բոլոր խնդիրները լուծելը, ինչը և պատրաստվում ենք անել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սովորաբար, արդարադատության նախարարները փոքր-ինչ խուսափում են շատ մտնել քրեակատարողական հիմնարկների դաշտ, հատկապես կնոջ համար այդ հարցում կան կաշկանդող հանգամանքներ, Գալյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքը եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ով համակարգել է նաև այդ ոլորտը և բազմաթիվ այցեր են ունեցել բոլոր քրեակատարողական հիմնարկներ:

Հարցին՝ ինչպես է պատրաստում ՔԿՀ-ներում կարգուկանոն հաստատել, եթե խնդիրներ կան այդ գողական աշխարհում, Գալյանը պատասխանեց՝ հիմա կոնկրետ դեղատոմս չի կարող ասել՝ այս խնդիրը լուծելու են այս եղանակով, բայց բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում, իսկ համակարգային լուծումներ ունեն:

« Այդ խնդիրներից են արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ, պատժի կրման պայմանները, բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները: Վերջինս արդեն դուրս է արդարադատության նախարարության տիրույթից, գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում»։

 

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment