Բայդենը հույս ունի պատմության մեջ մտնել որպես պարկեշտ առաջնորդ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում պաշտոնավարումն ավարտվում է հունվարի 20-ին, հույս ունի պատմության մեջ մտնել որպես մի առաջնորդ, ով փորձել է վերականգնել տնտեսությունը և Ամերիկայի գերիշխող դիրքն աշխարհում։

«Հուսով եմ` պատմությունը կասի, որ ես եկա ու ծրագիր ունեի վերականգնելու տնտեսությունը, վերականգնել Ամերիկայի առաջնորդությունն աշխարհում: Դա իմ հույսն է եղել: Եվ ես հույս ունեմ՝ պատմությունը կարձանագրի, որ ես դա արել եմ ազնվորեն և պարկեշտորեն, և որ ասել եմ այն, ինչ մտածել եմ», – ասել է Բայդենը USA Today-ին:

Միևնույն ժամանակ, ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հարցման համաձայն, ԱՄՆ բնակիչների կեսից մի փոքր ավելին կարծում է, որ Բայդենը պատմության մեջ կմնա «որպես պետության թույլ ղեկավար»։

Source link

Leave a Comment