
Պարոն Մուշեղ Մուրադյանի հետ դեռ չեմ խոսել։ Չեմ կարծում, որ պարոն Մուրադյանը ազատման դիմումը գրել է կառավարության նիստի ժամանակ։ Կարող եմ շեշտել, որ վարչապետը շնորհակալություն հայտնեց պարոն Մուրադյանին՝ իր արած աշխատանքի համար, նշեց՝ հետագա համագործակցության հեռանկարով։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում՝ երկու տարի մարզում նրա կատարած աշխատանքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Դիտարկմանը՝ ինչու հաշվետու չեն, ինչու պետք է շիրակցին չիմանա՝ ինչու է ազատվել մարզպետը, Առուշանյանը նշեց՝ միշտ հաշվետու են հանրությանը, Մուրադյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, ինքը պետք է մեկնաբանի, գուցե՝ անձնական հարցեր կան, եթե կառավարությունն ինքը ազատեր Մուրադյանին, ապա գուցե մեկնաբանություն տար կառավարությունը՝ ինչու է ազատել։