Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձին են ապրում – Պանորամա


Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության  խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch Weekly հրատարակությունը։


«Վերջին շրջանում նրանք իսկապես առանձին են ապրում, և նրանք գոհ են դրանից: Մինչ մյուսները կարող են նման հարաբերությունները դիտել որպես մեծ խնդիր, Հարրին և Մեգանն այդպես չեն կարծում», – ասել է հայտնի ինսայդերներից մեկը:


Ըստ աղբյուրի, Սասեքսի դուքսն ու դքսուհին ամեն երեկո շփվում են տեսակապի միջոցով։ Ինսայդերը նշել է, որ Մեգան Մարքլն իր ամուսնուն գրում է «փոքր սիրային գրառումներ, երեխաների լուսանկարներն ուղարկում»։


«Երեխաներն առաջին տեղում են։  Նրանք երկուսն էլ նրանց կյանքի բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ նրանց կողքին են: Նրանք կարող են իրարից հեռու լինել, բայց չափազանց կարևոր է, որ նրանք միասին լինեն որպես ընտանիք»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է աղբյուրը։

 



Source link

Leave a Comment