2019 թվականի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում իրականացված պեղումների ընթացքում 2022 թվականին խորհրդավոր գերեզման է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ գերեզմանում գտնված հանգուցյալի ոսկորները պատկանում են Վերածննդի դարաշրջանի նշանավոր բանաստեղծ Յոախիմ Դյու Բելլեին, որը մահացել է 1560 թվականին:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հայտնաբերվել է խորհրդավոր գերեզման
Ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանգուցյալը եղել է մոտ 33 տարեկան և մահացել է վզոսկրի տուբերկուլյոզից: Այս հիվանդությունը հանգեցրել է խրոնիկ մենինգիտի, ինչի մասին վկայում են ոսկորների վրա բորբոքումների հետքերը:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո հայտնաբերվել է խորհրդավոր գերեզման
Ոսկորների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ հանգուցյալը հմուտ հեծյալ է եղել, քանի, որ նրա նստատեղը և ազդոսկրերը ունեցել են հեծյալներին հատուկ կառուցվածք:
Ֆրանսիացի նշանավոր պոետ Յոախիմ Դյու Բելլեն կարճ կյանք է ապրել: Նա հմուտ հեծյալ է եղել և Հռոմից Փարիզ հասել է ձիով, ինչը նշանակալից իրադարձություն էր, հատկապես, երբ հեծյալը տառապում է վզոսկրի տուբերկուլյոզ հիվանդությամբ:
Դյու Բելլեն իր ստեղծագործություններում և նամակագրություններում նկարագրել է իր հիվանդությունը:
Չնայած առկա են մի շարք ապացույցներ, որ ոսկորները պատկանում են Յոախիմ Դյու Բելլեին, այնուհանդերձ, կան դեռևս որոշ անորոշություններ: Մոտակա ժամանակներս կշարունակվեն ոսկորների ուսումնասիրությունները` հանգուցյալի տարիքն առավել ճշգրիտ պարզելու համար:
Ուսումնասիրությունների ավարտից հետո
գերեզմանը կփոխանցվի Մշակույթի նախարարությանը: