Հայաստանում արշավից հետո ճաշկերույթի հետ ոչինչ չի համեմատվի. The Guardian

Հարևան Վրաստանը գրավում է համընդհանուր ուշադրությունը, երբ խոսքը վերաբերում է կովկասյան արկածներին և խոհանոցին, բայց ոչինչ չի համեմատվում Հայաստանում հետարշավային ճաշկերույթի «նախաստեղծ վայելքի» հետ, և այնտեղ արշավի սիրահարները շատ ավելի քիչ են: Այս մասին Քերոլայն Էդենը գրել է բրիտանական The Guardian պարբերականում։ 
Իմ նոր՝ «Կանաչ լեռներ. բաղադրատոմսով զբոսանքներ Կովկասում» գրքի համար ես մի քանի ամիս անցկացրեցի՝ ուսումնասիրելով Հայաստանի քաղաքները, հովիտներն ու բլուրները:
Գուցե Հայաստանը չի կարող պարծենալ հարևան Վրաստանի վեր խոյացող բարձունքներով, սակայն այն ավելի քիչ զբոսաշրջիկների է գրավում, իսկ արկածախնդրության զգացումը հաճախ ավելի ուժեղ է: Ես չեմ հանդիպել ոչ մի քայլողի երկար արշավների ժամանակ, ինչը անգին է, եթե խաղաղություն ես փնտրում լեռներում:
Քայլարշավը Հայաստանում արկածների միայն մի մասն է, մշակույթը նույնպես մշտական ​​ուղեկից է ճանապարհորդների համար։ Հարավային Կովկասի ամենամեծ լճի՝ Սևանի մոտ, ես գիշերեցի Գրողների տանը՝ 1930-ական թվականներից փուլ առ կառուցված ֆուտուրիստական ​​ճարտարապետական ​​գլուխգործոցում։ Այսօր այն գործում է որպես հյուրանոց։

Leave a Comment