Ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 13-ին ստացված տեղեկությունը Հայկավան գյուղի 53-ամյա բնակչի մասին էր։ Տեղեկությունն օպերատիվորեն ստուգվել է։ Թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նույն օրը տղամարդը տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկության իսկությունը:


Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալի տան զննությամբ հայտնաբերվել է 28 փաթեթ, ընդհանուր՝ 2 կգ 41 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:


Կատարվում է նախաքննություն։

Դիտումների քանակ1

Source link

Leave a Comment