
•Այսօր, երբ Թուրքիայի հետ սուր հակասություններ ունեն ոչ միայն Ռուսաստանը և Իրանը, այլև աստիճանաբար սկսում են բախվել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից` ԱՄՆ-ի և նույնիսկ Իսրայելի շահերը, մենք բացառիկ պատմական հնարավորություն ենք ստանում իրական պատվար դնելու թուրքական հետագա էքսպանսիայի դեմ։ Դրա համար պետք է աշխատել այդ կողմերի, նաև քրդերի հետ, որոնք այսօր կենաց-մահու կռիվ են մղում թուրքական ագրեսիայի դեմ, ձևավորել միասնական կոալիցիա, որը կկանխի Թուրքիայի կողմից հետագա էքսպանսիան։