Անգլոսաքսոններին է մեղադրում Մոսկվան ռուս գեներալ Իգոր Կիրիլովի սպանության համար: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիրիլովը տարիներով խանգարել է Արևմուտքին քիմիական զենքի թեմայով կեղծարարությամբ զբաղվել: «Անգլոսաքսերը Կիրիլովի սպանության հիմնական շահառուներն են, իսկ Կիևի ռեժիմն ընդամենը այդ ծրագիրն իրականացնողն է»,- հայտարարել է Զախարովան: Արդեն ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա մի քաղաքացի, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ահմադ Կուրբանով անունով: Կասկածյալի անունը Ռուսաստանի ուժայինները չեն հրապարակել: