
«Ես՝ ինքս չեմ հրաժարվի մանդատից, մնում է երկու տարբերակ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված, արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Տարբերակներից մեկը արտահերթ ընտրություններն են, որ հրավիրվեն և, ինչպես բոլորը, այնպես էլ ես, կզրկվեմ մանդատից, և մյուս տարբերակն այն է, որ դատախազը մտնի ԱԺ՝ ինձ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությմբ, և ես կզրկվեմ մանդատից։
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են և տեղի կունենան ոչ ուշ քան հունիս ամիսը»,- ընդգծեց Աղազարյանը։