Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերը անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։

«Մենք վերջնագիր ենք ներկայացրել զենքերը վայր դնելու և հեռանալու անհրաժեշտության մասին, մենք տեսնում ենք, որ կան ժամանակ շահելու փորձեր»,-ասել է Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում:

Հաղորդավար Ահմեթ Հաքանի այն հարցին, թե Անկարայի կոչերն անտեսելու դեպքում ինչ այլընտրանքներ կդիմի Թուրքիան, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այս դեպքում ռազմական գործողությունը ակտուալ կդառնա։

«Դա ռազմական գործողություն է»,-ասել է Ֆիդանը:

Source link

Leave a Comment