Ալիեւն ասել է, որ «ԱՄՆ-ում Երեւանի հովանավորները» իր խոսքերին ականջալուր չեն եղել

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «սպառազինությունը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, էական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Ալիեւն ասել է «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավել է, բազմաթիվ բնակավայրեր գտնվում են սահմանին մոտ, եւ նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, մենք, իհարկե, չենք կարող այդ գործընթացին վերաբերվել սոսկ որպես դիտորդներ։ Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտում նրա հովանավորներին, որ դա պետք է դադարեցվի։ Սակայն, ցավոք, մեզ չլսեցին, Հայաստանին զինելու գործընթացը սրընթաց առաջ է գնում»,- ասել է Իլհամ Ալիեւը։



Source link

Leave a Comment