Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին
Թուրք-իսրայելական տանդեմի կողմից Սիրիայում ռուսներին պարտության մատնելուց հետո ռուսաստանյան ադրբեջանական լոբբին Բաքու է գործուղել ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որոնց հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահ Ալիևը` առաջ տանելով, իբր, ռուսամետ թեզեր և Մոսկվային համոզելով, որ Բաքուն Անկարայի հետ չէ…
Այսպես, անդրադառնալով հայ֊ադրբեջանական սահմանին տեղակայված եվրադիտորդներին, Ալիևը նրանց համեմատել է «ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք» լինելու հետ…
Ալիևը, ում ավագ եղբայր Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահն է ռուսներին ապուշի տեղ դնելով և հակաՆԱՏՕ-ական թեզեր առաջ տանելով փորձում է համոզել, որ Ադրբեջանը ՆԱՏՕ֊ի հետ կապ չունի և ՆԱՏՕ֊ն դիտում է որպես թշնամի, այնինչ հենց ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում…»։
դիտվել է 274 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը