Ապօրինի տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ





Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ:
Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, որ չունի համապատասխան թույտվություն, սակայն ապօրինի եղանակով շշալցրել, պիտակավորել և իրացրել է տարբեր տեսակի խմիչք: Ստուգման ընթացքում ոստիկանները խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են շշալցված օղի, կոնյակ, գունավոր խմիչք, նաև պլաստմասե տարաներով օղի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել;
Վարույթի շրջանակում կատարված զննությամբ գյումրեցի տղամարդու տանը հայտնաբերվել և վերցվել է տարբեր տարողությամբ ու տարբեր տեսակի 30 շիշ կոնյակ, 28 շիշ օղի, 14 շիշ լիկյոր, պլաստմասե տարաներում լցված 45 լիտր օղի և 25 լիտր կոնյակ, լիկյորի պատրաստելու համար նախատեսված 4 լիտր հեղուկ, կոնյակի համար նախատեսված տարաներ, ակցիզներ և խցաններ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




դիտվել է 117 անգամ


Լրահոս


86 ընկերություններից 50%-ից ավելին 10 միլիոն նույնիսկ չեն փոխանցել. Վարչապետի կինը դժգոհ է



21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան



Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց, իրենք մոնտաժի արքաներն են․ Մարության



Կատուների սադիստն Ազգալդյանի արձանը պղծողն է և ջերմեռանդ նիկոլական․ «Հրապարակ»



Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է



Նիկոլն ու յուր ծառաները մեզ բոլորիս փուռն են տալիս, թշնամին ու դավաճանը հո պոզով ու պոչով չի՞ լինում. Հովհաննես Ավետիսյան



Բեռլինը հայտարարել է Շոլցի և Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման մասին



2 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար` Վանաձոր-Սպիտակ ճանապարհին



Գազայի հատվածում մեկ օրում զոհվել է 38 մարդ



Սուտ է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ․ Ավինյանը՝ Մարությանին



Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը



Պետք է արհամարհել այն «մտավորականին», ով իր ժողովրդի համար ճակատագրական պահին անարժան է գտնվում իր վաստակին․ Ֆարմանյան



43 շենքի բնակիչ այս տարի իրենց գույքահարկը տվել են, որ Ավինյանը թռչի Լոս Անջելես․ Մարության



Նուբարաշեն-Մասիս ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել հետիտոնին. նրա կյանքը փրկել չի հաջողվել



Հրադադարի առաջարկը սեղանին է, ընդունեք, թե մերժեք՝ Ձեր պատասխանատվությունն է․ Օրբանը՝ Զելենսկիին



Ադրբեջանցիները 13-րդ դարի պարսիկ հռչակավոր գիտնականին համարում են ադրբեջանցի, իրականությունն այլ է



Ասադը Էրդողանին գոհացնելու համար արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը Սիրիայում



Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ձնահյուսի վտանգի բարձր մակարդակ է



Եվրախորհրդարանի պատգամավորների ակցիան՝ հաջակցություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների և ակտիվիստների



Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում Ալիևի հայտարարություններին. Զախարովա

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը

Leave a Comment