Աշակերտը մահացել է դասի ժամանակ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում – ՓԱՍՏԻՆՖՈ

Իվոլգինսկի շրջանի Նիժնյայա Իվոլգա գյուղում ոդբերգական դեպք է տեղի ունեցել։ Դասի ժամանակ ութերորդ դասարանի աշակերտը վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը։ Ուսուցիչը կանչել է բուժաշխատողներին, սակայն նրանց չի հաջողվել փրկել տղայի կյանքը։

Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Կատարվում են քննչական գործողություններ, կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Դպրոցում տղայի մասին դրական էին խոսում։ Նա սպորտով էր զբաղվում և դեկտեմբերի 19-ին պետք է մասնակցեր բասկետբոլի մրցաշարի։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment