Սիրիայում օդանավակայանները սկսել են աշխատել. առայժմ վերականգնվել են ներքին թռիչքները. Գաբրիելյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Սիրիայում օդանավակայանները սկսել են աշխատել, բայց առայժմ վերականգնվել միայն ներքին թռիչքները։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրեիելյանը։

«Այսօր վերսկսվել են Դամասկոս-Հալեպ ներքին թռիչքները, ամենայն հավանականությամբ շատ շուտով միջազգային թռիչքները ևս կվերականգնվեն», – ասաց Գաբրիելյանը։

Բացի այդ՝ Հալեպում կարգավորվել է նաեւ ջրամատակարարման հարցը։ Ճիշտ է, դեռ ոչ ամբողջությամբ, բայց կարեւորն այն է, ջրամատակարարման կենտրոնի էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնվել է։

Կյանքը Հալեպում մտնում է բնականոն հուն, եւս այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հալեպում վաղվանից իր աշխատանքները կվերսկսի գլխավոր հյուպատոսարանը։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment