«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է


Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment