Կարևորելով արհեստավարժությունն ու մասնագիտական
հմտությունները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների
և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու
նպատակով։
Մարզպետի խորհրդականները ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով իրականացնելու են քաղաքացիական աշխատանք և կատարելու են մարզպետի
կողմից իրավական և ֆինանսական բնագավառներում իրենց վերապահված պարտականությունները:
Պահանջներ
• բարձրագույն կրթություն իրավաբանական/ ֆինանսների,
տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
• մասնագիտական աշխատանքային փորձ, հանրային
ծառայության առնվազն 3 տարվա կամ համապատասխան ոլորտի բնագավառում առնվազն 3 տարվա
աշխատանքային ստաժ, 25 տարին լրացած անձ
• Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում
փորձը կդիտարկվի որպես առավելություն
• Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների
պատրաստման հմտություններ
• Տիրապետել ՀՀ Պետական Գնումների մասին
օրենսդրությանը և ընթացակարգերին
• Օրենսդրական և այլ իրավական նորմերի խորացված
իմացություն
• հաղորդակցվելու և գրագետ շփվելու ունակություն
• արագ կողմնորոշվելու և ճկուն լուծումներ
գտնելու, վերլուծություն կատարելու հմտություն
• պարտաճանաչ, կարգապահ
Ցանկացողները պահանջվող փաստաթղթերը պետք
է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով
Անհրաժեշտ
է ներկայացնել՝
ինքնակենսագրություն (CV),
Դիպլոմի պատճեն
Նշված փաստաթղթերը պետք
է ուղարկել shirak@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին 2025թ. հունվարի 7-ից հունվարի
17-ը ընկած ժամանակահատվածում։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն
հարցազրույցի։