
Հունվարի 6-ին, ժամը 21:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:16-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Թ․, ծնված 1990թ.)։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: